Երեկ մեկնարկած Վաշինգթոն իր այցի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլա Գյուլը ԱՄՆ ղեկավարության հետ կքննարկի հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, թուրք նախարարը կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի, պետքարտուղար Քոլին Փաուէլի, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քոնդոլիզա Ռայսի հետ: