Մոսկովյան մշակույթային գործարար կենտրոնը շահագործման կհանձնվի 2006 թվականի սեպտեմբերի 1-ին: Այդ մասին հայտարարել է հոկտեմբերի 1-ին Երեւան ժամանած Մոսկվայի քաղաքապետ Յուրիյ Լուժկովը, որը տեղադրել է կառուցվող ժենքի հիմնաքարը: Ըստ Մոսկվայի քաղաքապետի, Կենտրոնի շինարարությունը կիրականացվի 8,5 հազար ք.մ. տարածքում եւ կարժենա $10 մլն: Ինչպես տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետը, եթե Մոսկվայի Կենտրոնի շինարարությունը Երեւվանում կհաջողվի իրականացնել ժամկետին, ապա այստեղ կանցկացվի հայ-ռուսաստանյա տնտեսական, առեւտրային եւ մշակույթային հարաբերությունների զարգացման վեհաժողովը: Ենթադրվում է, որ հինգհարկանի Մոսկվայի Տան մեջ կտեղաբաշխվեն մոսկովյան եւ ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների գրասենյակները եւ ներկայացուցչությունները: «Մոսկվայում մենք առանձնացրել ենք մի քանի տարածքներ խոշոր մեծածախ առեւտրային համալիրների կառուցման համար: Դրանք կկառուցվեն հայկական ներդրողների մասնակցությամբ: Բացի այդ, Մոսկվայում արդեն հատկացվել է տարածք Երեւանի մշակույթային գործարար կենտրոնի կառուցման համր»,- ասել է Լուժկովը: Մոսկվայի քաղաքապետը ժամանալ է Երեւան մայրաքաղաքի 2787-ամյակի կապակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի Տարվա շրջանակներում Մոսկվայի օրերի բացման նպատակով: Ինչպես նշել է Լուժկովը, առեւտրատնտեսական հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի մայրաքաղաքների միջեւ նախորդ տարվա հետ համեմատ ավելացվել են 20%-ով, սակայն, «դա չի արտացոլում կողմերի իրական ներուժը»: Ըստ նրա, «ռուսաստանյան կողմին պատիվ է ընկել մասնակցելու Երեւանում հետագա ներդրումային նախագծերում»:
Անդրադարնալով Մոսկվայում հայկական համայնքի կյանքին, Յուրիյ Լուժկովը նշեց, որ «Մոսկվայում հայկական համայնքը վայելում է բարձր հարգանք, սեռտորեն համագործակցում է քաղաքային իշխանության հետ եւ դրականորեն առտահայտում է իրեն ներդրումային գործունեության մեջ»: «Եթե խոսեմք սփյուրքի ներուժի մասին, ապա հայկական կողմը պատկանում է առաջնորդների թվին: Այս ամենը ստեղծում է լավ հիմքեր պետական մակարդակով շփումների համար»,-հայտարարեց նա: Յուրիյ Լուժկովը անդրադարձավ նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու հետ դրական հարաբերություններին: Ըստ նրա, Մոսկվայում արդեն հիմնադրվել է հայկական եկեղեցի, որի շինարարությունը շուտով կմոտենա ավարտին: Բացի այդ, ըստ Յուրիյ Լուժկովի «Մոսկվայում կան բավականին քանակի հայկական դպրոցներ, ինչը նույնպես կարեւոր է, քանի որ հնարավորություն է տալիս հայ համայնքին պահպանել իր մշակույթը եւ ավանդույթները», տեղեկացնում է Regnum գործակալությունը:






