Մարտի 16-ին Նոգինսկում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում կպայքարեն առաջին կիսամիջին քաշում EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն Դենիս Շաֆիկովն ու WBC Baltic տիտղոսակիր Ալիշեր Ռահիմովը:
Երկրորդ մենամարտը ԱՊՀ չեմպիոնի ու սլավոնական երկրների և Բալթիայի տիտղոսի համար տեղի կունենա կիսամիջին քաշային կարգում, որտեղ կհանդիպեն Դավիթ Ավանեսյանը և Ասլանբեկ Կոզաևը:
«Մենք առաջարկեցինք Դավիթին մենամարտել նոյեմբերի 24-ին Չելյաբինսկում, սակայն, նա հրաժարվեց, ասելով թե քիչ ժամանակ կա պատրաստվելու: Այժմ մենամարտը պետք է կայանա արդեն այս շաբաթ, կխաղարկվեն Կոզաևին պատկանող երկու տիտղոսները՝ WBC Baltic և WBC SIC BB-ը, հայտնում է Allboxing.ru-ն:
Մենամարտի հաղթողը հնարավորություն կստանա նաև մասնակցելու WBC համաշխարհային գավաթի խաղարկությանը:






