«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը մեկնաբանել է հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղը, որը «Սպարտակի» կազմում իր առաջին խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Մինչ «Սպարտակ» տեղափոխվելը Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում էր հանդես գալիս:
«Մովսիսյանի գալստյան հետ այս առաջնությունում «Սպարտակի» բարձր տեղ գրավելու շանսերն աճեցին: Երբ թիմի կազմում կա այնպիսի ռմբարկու, ինչպիսին Յուրան է, թիմն ավելի շատ հնարավորություններ ունի գրավելու դարպասը: Առաջին գոլում, հավանաբար, մեծ է նաև Արտյոմ Ձյուբայի վաստակը, իսկ ահա երկրորդ ու երրորդ գնդակները Մովսիսյանն ինքը կազմակերպեց»,- Մուսլինի խոսքերը մեջբերում է «Ռ-Սպորտը»:
«Կրասնոդարի» մարզիչը խոստովանել է, որ շատ բարդ է երեք գնդակ խփել դեբյուտային խաղում. «Շատ ուրախ ենք նրա հաջողությունների համար: Նա մեզ հետ էր Պրեմիեր լիգայում առաջին իսկ խաղից, Յուրան մեզ համար ինչպես ընտանիքի անդամ է»:






