AM
11 Մարտ 2013 - 12:00 AMT

Ավարտվել են Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունները

Ավարտվել են Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունները:

Պատանիների առաջնությանը մասնակցել են Երևանի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Արմավիրի մարզերի և Արցախի 167 մարզիկներ: Երիտասարդների առաջնությանը մասնակցել են Երևանի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի մարզերի, Արցախի և ԲԿՄԱ-ի թիմերը՝ ընդհանուր 62 մարզիկներ:

Առաջնության արդյունքներով կձևավորվեն Հայաստանի հավաքականները, որոնք ապրիլի 11-15-կմասնակցեն Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև՝ հուլիսի 6-17-ը Կազանում անցկացվելիք Ունիվերսիադային, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: