Զագրեբում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի պատանեկան գավաթի խաղարկությունը: Հայաստանը ներկայացնում էին Շահեն Աբաղյանը (55 կգ), Հարություն Դերմիշյանը (55 կգ), Կամո Օհանյանը (66 կգ) և Ավետիք Գրիգորյանը (73 կգ):
Աբաղյանը զբաղեցրել է 5-րդ տեղը, Դերմիշյանը` 9-րդ, հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Խորվաթիայում ելույթ էին ունենում 29 երկրների 582 ձյուդոիստներ:
Մարտի 15-17-ը հայ ձյուդոիստները միջազգային մրցաշարի կմասնակցեն Անթալիայում:






