AM
12 Մարտ 2013 - 09:20 AMT

Սերգեյ Պալկինը հերքել է Ալլեգրիի հանդեպ «Շախտոյրի» հետաքրքրության մասին տեղեկությունները

«Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հերքել է «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրիի հանդեպ «Շախտոյրի» հետաքրքրության մասին տեղեկությունները:

«Դրանք ասեկոսեներ են, նման տեղեկատվությանը պետք չէ հավատալ»,-մեջբերում է Պալկինին comments.ua-ն: Ավելի վաղ հաղորդագրություն էր հայտնվել, որ «Շախտյորը» պատրաստ է Ալլեգրիին 4-ամյա պայմանագիր առաջարկել 6 մլն եվրո աշխատավարձով:

Լուչեսկուի պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, կողմերը դեռ չեն պայմանավորվել այն երկարացնելու մասին: