AM
12 Մարտ 2013 - 07:28 AMT

Մարտի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կհանդիպի իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը:

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, ԱՊՀ տարածքում փոխգործակցության խորացման հեռանկարները, այդ թվում նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացները»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: