AM
8 Հոկտեմբեր 2005 - 10:10 AMT

Economist..Հայկական սփյուռքը Թուրքիա-ԵՄ բանակցություններն անվանել է «չապաշխարած երկրին շնորհված չվաստակված պարգեւ»

Ինչպես գրում է բրիտանական «Economist» պարբերականը, Հայաստանի իշխանությունները ողջունել են Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու Եվրամիության որոշումը, մինչդեռ սփյուռքը դա կոչել է «չապաշխարած երկրին շնորհված չվաստակված պարգեւ»: «Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մարդիկ գտնում են, որ, միանալով Եվրոպային, Թուրքիան կփոխի իր վարքագիծը թե պատմության վերաիմաստավորման առումով, թե հարեւանների հետ հարաբերություններում», – փաստում է շաբաթականը: Միաժամանակ, հայաստանցիների եւ սփյուռքահայերի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ տարբեր է, գրում է «Economist»-ը: