AM
12 Մարտ 2013 - 10:20 AMT

Շվեդահայերը «թռչող ուղերձ» են հղել Թուրքիայի նախագահին

Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը «թռչող ուղերձ» է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, որը եռօրյա այցով ժամանել է Ստոկհոլմ:

Բանների վրա, որը թռչելու է Ստոկհոլմի վրայով Թագավորական պալատում Գյուլի և թուրքական պատվիրակության ընդունելության ժամանակ, գրված է. «Թուրքիա, ճանաչիր 1915թ. Հայոց ցեղասպանությունը»: