AM
10 Հոկտեմբեր 2005 - 08:39 AMT

Բաքվում ցրել են ընդդիմադիր հանրահավաքը

Ադրբեջանի ոստիկանությունը կանխել է «Ազադլիգ» ընդդիմադիր դաշինքի հանրահավաքի անցկացումը Բաքվում: Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունը (ԱԺՃԿ), «Մուսավաթը» եւ Ժողովրդավարական կուսակցությունը, որոնք կազմում են «Ազադլիգ» ընդդիմադիր դաշինքը, կիրակի օրը մտադիր էին ցույց կազմակերպել եւ պահանջել, որ նոյեմբերի 6-ին կայանալիք ադրբեջանական խորհրդարանի ընտրությունները անցնեն ազատ եւ արդար: Ընդդիմադիրները մտադիր էին ցույցեր անցկացնել քաղաքի երեք տեղերում, սակայն ակցիայից մի քանի ժամ առաջ այդ տեղանքների մատույցներում տեղակայվել էին ոստիկանության խմբեր, որոնք եւ ցրել են հանրահավաքի մասնակիցներին: Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ձերբակալվել են չարտոնված հանրահավաքի 28 մասնակիցներ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: