ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ստորագրել է նահանգային սենատի ընդունած բանաձեւը Հայաստանի Հանրապետությունում Կալիֆորնիայի առեւտրական գրասենյակ բացելու վերաբերյալ: Բանաձեւով, որ ներկայացրել էր Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ջեկ Սքոթը, նահանգին թույլատրվում է նաեւ մասնավոր նվիրատվություն ընդունել գրասենյակի ծախսերը հոգալու համար:






