Մարտի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի առողջապահության, նախարար Դավիթ Սերգեյենկոյի հետ:
Շնորհավորելով զրուցակցին կառավորության կազմում ընդգրկվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը: Նախարար Սերգեյենկոն շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը առողջապահության բնագավառում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Առողջապահության նախարարը, մասնավորապես, ընդգծեց վրացական կողմի հետաքրքրվածությունը հեռաբուժության բնագավառում Հայաստանի ունեցած փորձում: Միաժամանակ, դեսպան Մանուկյանը հայկական կողմի համար կարևոր համարեց Վրաստանի փորձի ուսումնասիրումը ապահովագրական բժշկության տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք արձանագրեցին երկու պետությունների միջև առողջապահության բնագավառում առկա համագործակ-ցության առավել ընդլայնման, հայ և վրաց բժիշկների փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:






