Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում մասնակցեց դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տարածաշրջանային հանդիպմանը:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման նպատակն էր ամփոփել Ալմաթիի գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետությունը Եվրասիայի դեպի ծով ելք չունեցող երկրներում, գնահատել մարտահրավերներն ու մշակել առաջընթացի ուղիներ, մասնավորապես` այն ոլորտներում, որոնք հետագայում կընդգրկվեն նոր գործողությունների ծրագրում:
Հանդիպման արդյունքում ընդունվեց փաստաթուղթ «Վիենտյանի կոնսենսուս» (՛«Vientiane Consensus»), որը կներկայացվի այս տարվա ապրիլի 25-ից մայիսի 1-ը Բանգկոկում կայանալիք ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) նստաշրջանին:






