AM
13 Մարտ 2013 - 09:20 AMT

Լեհաստանում կայանալիք ԵԱ մասնակցելու են 14 հայ շախմատիստներ

Մայիսի 5-16-ը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում անցկացվելու է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Հայաստանը ներկայացնելու են 14 շախմատիստներ` գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը, Հովհաննես Գաբուզյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը և Վլադիմիր Պողոսյանը:

Պարտիաներն անցկացվելու են մայիսի 5-11-ը և 13-16-ը, հաղորդում է armchess.am-ը: