Մարտի 13-ին կայացել են Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վերջին երկու հանդիպումները: Մրցել են «Միկա»- «Ուլիս» և «Արարատ»- «Շիրակ» զույգերը:
Կիսաեզրափակչի ուղեգրեր են նվաճել «Միկան» և «Շիրակը»: Երևանյան ակումբը 2:0 առավելության է հասել «Ուլիսի» նկատմամբ Աղվան Մկրտչյանի դուբլի շնորհիվ: Մյուս հանդիպման ընթացքում հաշիվը չի բացվել, և առաջին խաղում նվազագույն հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ հաջորդ փուլում ելույթը կշարունակի Գյումրիի թիմը:
Մինչ այդ կիսաեզրափակչի ուղեգրեր էին նվաճել «Փյունիկն» ու «Գանձասարը», որոնք մրցելու են իրար հետ: Կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 2-3-ին:






