Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում անցկացվում է մինչև 19 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը: Այսօր կայացել է առաջնության հանդիսավոր բացումը և տեղի են ունեցել առաջին հանդիպումները:
Նախ մրցել են Վանաձորի և Արցախի թիմերը: Վանաձորցիները հաղթել են 40:35 հաշվով:
Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի և Հայաստանի ուսանողական թիմի հանդիպումն անզիջում պայքարում է ընթացել: Առաջին խաղակեսում առջևում են եղել ՀՄԴ-ի ներկայացուցիչները 14:11 հաշվով: Սակայն այդ մրցավեճում 26:23 հաշվով հաղթող են դարձան ուսանողները:
Մարտի 14-ին կկայանան Վանաձոր- ուսանողական թիմ և ԼՂՀ-ՀՄԴ հանդիպումները:






