Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան միշտ աչքի է ընկել որպես հավատացյալ: Ուստի Հռոմի պապի հերթական ընտրությունները անտարբեր չթողեցին նրան: Իսկ երբ հայտնի դարձավ, որ նոր հովվապետ է ընտրվել նրա հայրենակից Խորխե Մարիո Բերգոլյոն, դա շատ ուրախացրեց Մարադոնային: Նոր հովվապետը նաև արգենտինական «Սան Լորենսոյի» երկրպագուն է:
«Ֆուտբոլի աստվածն արգենտինացի է, իսկ այժմ մեր հայրենակիցը դարձավ Հռոմի պապը: Երբ լինեմ Իտալիայում, հուսով եմ, Հռոմի պապը կընդունի ինձ»,-Մարադոնայի խոսքերն են մեջբերում հարավամերիկյան ԶԼՄ-ները:






