AM
12 Հոկտեմբեր 2005 - 09:28 AMT

Բաքուն կոչ է արել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը «տնտեսական պատժամիջոցներ կիրառել» Հայաստանի դեմ

Ադրբեջանը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ: Հոկտեմբերի 5-8-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած ՍՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի կոմիտեի 16-րդ նիստում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Շահիթդին Ալիեւը նշել է, որ «կազմակերպության անդամ 9 պետությունները եւ Եվրամիությունը չպետք է անտարբեր նայեն, թե ինչպես են հայերը անեքսիայի ենթարկում Ադրբեջանի շրջանները»: