AM
14 Մարտ 2013 - 08:21 AMT

Հայաստան-Չեխիա խաղի մրցավարը կլինի ռումինացի Քրիստիան Բալաժը

2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ու Չեխիայի հավաքականների միջև խաղի մրցավարը կլինի ռումինացաի Քրիստիան Բալաժը:

Հանդիպումը կանցնի մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Խաղի տոմսերը վաճառվում են մարտի 8-ից, արժեքը 3000, 5000 և 8000 դրամ է:

B խմբում Չեխիան 5 միավորով 3-րդ տեղում է, Հայաստանը 3 միավորով 4-րդ տեղում է: Խմբի առաջատարն է Իտալիան 10 միավորով: