Մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին: Նախապատրաստական աշխատանքների 80 % կատարված է: Օլիմպիական 10 մրցասպարեզներում արդեն անցկացվել է միջազգային 42 մրցաշար ,որոնց ընթացքին հետևել է 50 հազար հանդիսական, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Սոչի 9 -րդ անգամ այցելած ՄՕԿ -ի համակարգող հանձնախմբի նախագահ Ժան Կլոդ Քիլլին, ինչպես նաև օլիմպիական մրցասպարեզներում իրենց ունակությունները դրսևորած ավելի քան 4500 մարզիկներ դրական են արտահայտվել օլիմպիական ավանիկատարված աշխատանքների և մրցասպարեզների որակի մասին:
Կազմակերպիչների սպասելիքները գերազանցել է նաև մրցումների տոմսերի նկատմամբ եղած մեծ պահանջարկը , հատկապես ` մինչև 1500 ռուբլու արժողությանը: Հաշվված ժամերում է սպառվել առաջին խմբաքանակը: Ընդհանրապես տոմսերի 97 % չի գերազանցում 7000 ռուբլու սահմանը :






