AM
14 Մարտ 2013 - 09:45 AMT

Մարտի 17-ին անցկացվելու է Հայաստանի այկիկենդո կարատեի 7-րդ փակ առաջնությունը

Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան մարտի 17-ին խուլերի միավորման սպորտի և մշակույթի պալատում անցկացնելու է 7-րդ փակ առաջնությունը: Դրա արդյունքներով որոշվելու են այն մարզիկները, ովքեր ապրիլին մասնակցելու են 3 միջազգային մրցաշարերի:

Առաջնությանը ներկա է լինելու Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են այկիկենդո կարատեի ֆեդերացիայից:

«Փետրվարին Թբիլիսիում մենք հերթական անգամ ապացուցել ենք, որ մեր մարզիկները բավական բարձր պատրաստվածություն ունեն: Դա մեզ ոգևորել է, որ ավելի մեծ բարձունքներ նվաճենք: Թեև սա փակ առաջնություն է, սակայն իր կարևորությամբ ոչնչով չի զիջում այլ մրցաշարերի»,- ասել է այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը: