AM
7 February 2003 - 14:31 AMT

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԲԱՆԿԸ ՄՏԱԴԻՐ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկը (ԱԶՍԲ) մտադիր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Ինչպես «Մեդիամաքս» գործալակությանը տեղեկացրել է ԱԶՍԲ-ի մամուլի ծառայության ղեկավար Վալերի Աքսյոնովը, համագործակցելով Հայաստանի հետ, բանկը հավատարիմ է մնում իր հիմնական սկզբունքներին` բանկի հիմնադիր երկրների նկատմամբ կիրառել անհատական մոտեցում եւ իրականացնել տարածաշրջանային նախագծեր: Հայաստանում ԱԶՍԲ-ի գործունեության առաջնայնությունների թվում Աքսյոնովը նշել է ուղիղ ֆինանսական աջակցությունը փոքր եւ միջին բիզնեսին, ինչպես նաեւ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման ֆինանսավորմանն ուղղված նախագծերը: Նշենք, որ ԱԶՍԲ-ի հիմնադիր կապիտալում, որը կազմում է 1,3 մլրդ դոլար, Հայաստանի մասնակցությունը կազմում է 2%: