«Եվրամիությունը չի պաշտպանում Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության նախագիծը եւ անարդյունավետ է համարում այն»,-հայտարարել է Եվրոպական Հանձնաժողովի տրանսպորտի եւ էներգետիկայի գծով գլխավոր տնօրինության ներկայացուցիչը, որը խոսել է իր անունը չբացահայտելու պայմանով: Նա հայտարարել է, որ Եվրոպական Միությունն առավել արդյունավետ է համարում Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը, որը տեղավորվում է TRACECA նախագծի շրջանակներում: «Ադրբեջանը եւ Թուրքիան TRACECA-ի մասնակիցներ են, եւ մենք տեղեկացրել ենք այդ երկրներին մեր դիրքորոշման մասին», – ասել է Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչը: Նա նաեւ հայտնել է, որ Եվրոպական Հանձնաժողովը պաշտոնական նամակ է ստացել Հայաստանից, որում հայկական կողմը հայտարարել է Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգծով անցնող տարանցիկ բեռներն առանց իր տարածքում կանգառի բաց թողնելու պատրաստակամության մասին: «Հայկական կողմի այս առաջարկությունը լուրջ հույսեր է ներշնչում», – նշել է Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:






