Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ քաղաքարերով ոչ ոքի խաղաց Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ:
Առաջին տուրի մյուս պարտիաները դեռ շարունակվում են: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում են 8 ուժեղագույն շախմատիստներ: Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ կպայքարի աշխարհի թագի համար: Մրցաշարը կավարտվի ապրիլի 1-ին:






