Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը Վաշինգտոնում ողջունել է այն փաստը, որ համաձայնություն է ձեռք բերվել «Աքսա» ապահովագրական ընկերության հետ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձաց հայերի ժառանգներին ապահովագրության վկայականներով փոխհատուցումների վճարման հարցում: Այդ կարգի առաջին համաձայնագիրը կնքված էր «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության հետ: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ նշվում է, որ դրանով ճանաչվում է Հայոց ցեղասպանության ժառանգների պահանջների օրինականությունը, բայց չեն բավարարվում 1915-23 թթ. Օսմանյան Թուրքիայի կառավարության կոզմից կազմակերպված ջարդերի եւ կողոպուտների վերաբերյալ բոլոր պահանջները: Պատասխանատվությունն այդ գործողությունների համար դրված է օսմանյան կառավարության իրավահաջորդ` ներկայիս Թուրքիայի կառավարության վրա, ասվում է փաստաթղթում:






