Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի առաջին տուրում բոլոր 4 պարտիաներն ավարտվել են ոչ ոքի, բոլոր մասնակիցները հավաքել են 0,5 միավոր:
Ամենակարևոր հանդիպումներից էր Լևոն Արոնյանի ու նորվեգացի Մագնուս Կարլսենի մենամարտը, սակայն հաղթող չեղավ: Ոչ ոքիով ավարտված մյուս պարտիաներում հանդիպել էին Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) և Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) զույգերը:
2-րդ տուրում Արոնյանը կպայքարի Բորիս Գելֆանդի հետ: Տեղի կունենան նաև Կարլսեն-Կրամնիկ, Գրիշչուկ-Սվիդլեր, Ռաջաբով-Իվանչուկ պարտիաները:






