«Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը կիսել է տպավորությունները Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ռոստովի» հետ խաղից (2:1), որտեղ նա երկու գնդակ է խփել:
«Ես բացեցի «Վոլգայի» կազմում գոլերիս հաշիվը, ընդ որում միանգամից դուբլ արեցի: Ուղղակի այժմ իմ տեղում եմ խաղում, ինչը թույլ է տալիս ավելի շատ գոլեր խփել: Կցանկանայի իմ թիմակիցներին շնորհակալություն հայտնել լավ փոխանցումների համար»,-ասել է հարձակվողը:
Սարկիսովը խոստովանել է, որ նրանք տրամադրված էին հաղթանակի և լավ է, որ ամեն ինչ ստացվեց: «Դա մեր օրն էր: Հաղթանակը հեշտ չտրվեց, սակայն հաջողությունը մեր կողմն էր: Շնորհակալություն երկրպագուներին, որոնք այդքան երկար ճանապարհ էին անցել, մեզ սատարելու համար: Տրիբունաներում ես նաև հայ երկրպագուների տեսա Ռոստովից Հայաստանի ազգային դրոշով, և դա ինձ ուժ էր հաղորդում»,-Սարկիսովի խոսքերնն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:






