AM
14 Հոկտեմբեր 2005 - 12:29 AMT

Հոկտեմբերի 18-ին Երեւան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով

Հոկտեմբերի 18-ին կարճատեւ այցով Երեւան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը : Այցի ընթացքում Դենիել Ֆրիդը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նշենք, որ դա ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Հայաստան 2004 թվականին Ջորջ Բուշի` ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Նշենք նաեւ, որ մինչեւ պետքարտուղարի օգնականի պաշտոնում նշանակվելը Դենիել Ֆրիդը զբաղեցնում էր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ավագ տնօրենի պաշտոնը, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: