AM
16 Մարտ 2013 - 11:42 AMT

«Սպարտակ»-«Լոկոմոտիվ» մոսկովյան դերբիում հաղթող չեղավ

Մարտի 16-ին ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում մոսկովյան դերբիում հանդիպեցին «Սպարտակն» ու «Լոկոմոտիվը»:

Առաջին խաղակեսում հաշիվն այդպես էլ չբացվեց: «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղաց մինչև 66 րոպեն, հետո փոխարինվեց: Երկրորդ խաղակեսում ևս գոլ չեղավ և հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

«Սպարտակը» վաստակեց 36 միավոր և առաջնության մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել 4-րդ տեղը: «Լոկոմոտիվն» ունի 32 միավոր: