AM
16 Մարտ 2013 - 17:45 AMT

Հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Բորիս Գելֆանդին

Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ և առավելության հասավ 35-րդ քայլին: Նա վաստակել է 1,5 միավոր և առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Առաջին տուրում հայազգի շախմատիստը ոչ ոքի էր խաղացել Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ:

Առայժմ ավարտվել է ևս մեկ պարտիա, ոչ ոքի են խաղացել Կառլսենն ու Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): Մյուս հանդիպումները, որոնցում մրցում են Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)- Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) , Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)- Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) զույգերը, շարունակվում են:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում են 8 ուժեղագույն շախմատիստներ: Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ կպայքարի աշխարհի թագի համար: Մրցաշարը կավարտվի ապրիլի 1-ին: