Կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի ևս 2 հանդիպում: «Փյունիկը» հանրապետական մարզադաշտում 2:0 հաշվով առավելության է հասել «Միկայի» նկատմամբ: Գոլերի հեղինակ են դարձել Գագիկ Պողոսյանը և Վարդան Բակալյանը:
Իսկ «Գանձասար»-«Շիրակ» խաղը, որն անցկացվել է Կապանում, ավարտվել է 0:0 հաշվով:
34 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 70 միավորով շարունակում է գլխավորել «Շիրակը», «Միկան» ունի 69 միավոր և 2-րդ տեղում է, 3-րդ տեղում «Գանձասարն» է 52 միավորով:






