AM
18 Մարտ 2013 - 07:22 AMT

Տեղի է ունեցել Հայաստանի խճուղային հեծանվավազքի մրցաշրջանի բացումը

Երեք տարիքային խմբերում տեղի է ունեցել Հայաստանի խճուղային հեծանվավազքի մրցաշրջանի բացումը: Մեծահասակներն ու երիտասարդները մրցել են 20 կմ, իսկ պատանիները` 15 կմ, մրցատարածությունում: Հաղթողներ են դարձել Էդուարդ Մաթոսյանը (27,42 րոպե), Սարիբեկ Ավետիսյանը (28,30 րոպե) և Պավել Ստեփանյանը (20,56 րոպե):

Մեծահասակների 80 կմ խմբակային վազքում հավասարը չեն ունեցել Վարշամ Դարբինյանը և Էդուարդ Մաթոսյանը, իսկ երիտասարդների պայքարում առաջինը մրցատարածությունն անցել են Սարիբեկ Ավետիսյանը և Արսեն Դերձյանը: Պատանիները հաղթահարել են 62 կմ, և առաջին տեղը զբաղեցրել են Պավել Ստեփանյանը և Էդգար Սարգսյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի hավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն ասել է, որ շնորհակալ է հեծանվասպորտի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին և Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջին, որոնք լավ մարզիկներ են պատրաստում: Նրանք համալրել են տարբեր տարիքային խմբերի հավաքականները: