ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, Մշտական խորհրդում ԱՄՆ դեսպան Յան Քելլին հանդես է եկել խորհրդում: Ռուաստանի առաջնայնություններին ի պատասխան Յան Քելլին հայտարարել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է կատարում կազմակերպությունում, հակամարտությունները պետք է առաջնային հարցերը լինեն:
Ըստ նրա, ԵԱՀԿ-ն պետք է նոր ջանքեր գործադրի այդ հակամարտությունները կարգավորելու համար:
«Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները հիմնված են ուժի չկիրառման, հավասարության, պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության, ազգերի ինքնորոշման, հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա: Հելսինկի+40 գործընթացի ջանքերը պետք է ուղղվեն զգալի արդյունքների հասնելուն»,-հայտարարել է Քելլին, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:






