Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր առավոտյան սկսել են տարածել Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեղեկությունը, թե հայկական կողմը Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը: Կրակոցների հետևանքով էլ վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող 19-ամյա Ջավիդ Ալեշմախ Մեխրալիևը: Նա հոսպիտալացվել է, վիճակը բավարար է:
ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը. «Հերթական ապատեղեկատվությունն է: ԼՂՀ առաջապահ զորամասերը պահպանում են հրադադարի ռեժիմը»:






