AM
18 Մարտ 2013 - 10:28 AMT

Ռոբերտ Շտիգլից. Անհամբեր սպասում եմ Աբրահամի հետ հանդիպման չեմպիոնական գոտին վերադարձնելու համար

Մարտի 23-ին Մագդեբուրգում տեղի կունենա գերմիջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտը նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի դեմ:

Այս հանգստյան օրերին գերմանացի բռնցքամարտիկը սպարինգ է անցկացրել, հայտնում է fightnews.com-ը:

«Սպարինգը շատ հաջող անցավ: Ես ֆիզիկապես պատրաստ եմ և հոգեպես ևս լավ վիճակում եմ: Իմ մարզիչ Դիրք Ձեմսկին լիովին գոհ է իմ կատարած աշխատանքից: Արթուր Աբրահամը կարող է գալ, ես սպասում եմ նրան»,-ասել է բռնցքամարտիկը:

Նա ասել է, որ ինքն անհամբեր սպասում է Աբրահամի հետ հանդիպմանը, քանի որ շատ է ցանկանում վերադարձնել չեմպիոնական գոտին: