AM
6 February 2003 - 17:59 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՆՄՇԱԿ ԱԼՄԱՍՏՆԵՐ ԳՆԵԼ ԱՖՐԻԿԱՅԻՑ

Հայաստանը մտադիր է անմշակ ալմաստներ գնել Աֆրիկայից: Այդ նպատակով մարտին Հարավաֆրիկյան Հանրապետություն կմեկնի ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության թանկարժեք քարերի եւ ոսկերչության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ՀՀ կառավարությունը փորձում է անմշակ ալմաստների մատակարարումների այլընտրանքային աղբյուրներ գտնել եւ համալրել այդ հումքի ներքին շուկայում առաջացած պակասորդը: