AM
19 Մարտ 2013 - 07:50 AMT

Դավիթ Նալբանդյանը Sony Ericsson open-ի առաջին շրջանում կհանդիպի Յարկո Նիեմինենի հետ

Մարտի 21-30-ը Մայամիում տեղի կունենա Sony Ericsson open թենիսի մրցաշարը: Արդեն տեղի է ունեցել վիճակահանությունը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի մրցակիցը կլինի Յարկո Նիեմինենը (Ֆինլանդիա): Այս մրցաշարում Նալբանդյանը կխաղա արդեն 12-րդ անգամ:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 4,330,625 դոլար, հայտնում է АТР պաշտոնական կայքը: