AM
19 Մարտ 2013 - 08:55 AMT

Դեսպան Մարգարյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Արտաքին ծառայության ինստիտուտի ուսանողներին

Մարտի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղարության Արտաքին ծառայության ինստիտուտի` Հարավային Կովկասի երկրների դեսպանություններում աշխատելու համար վերապատրաստվող դիվանագետների խմբի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ավանդական դարձած հանդիպմանը մասնակցած դիվանագետների հիմնական մասը առաջիկայում համալրելու է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական անձնակազմի շարքերը, ինչի համար ուսումնասիրում են հայոց լեզու, ծանոթանում երկրի քաղաքականությանը, տնտեսությանը, պատմությանն ու մշակույթին: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Մարգարյանը հանգամնալից պատասխաններ տվեց ներկաների հարցերին, որոնք առնչվում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում ընթացող զարգացումներին և դրանց առնչությամբ Հայաստանի դիրքորոշմանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, հայ-ամերիկյան քաղաքական ու տնտեսական համագործակցությանը և այլն: