AM
19 Մարտ 2013 - 11:05 AMT

Հայաստանի սամբոյի տղամարդկանց առաջնությունը կանցկացվի Ստեփանակերտում

Հայաստանի սամբոյի տղամարդկանց առաջնությունը կանցկացվի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ապրիլի 1-3-ը, մասնակցությամբ Հայաստանի և Արցախի ուժեղագույն մարզիկների:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, նման կարգի մարզական միջոցառումներ հաճախակի է անցկացնում Երևանից դուրս՝ խթանելով սամբոյի տարածմանը:

Սամբոն Արցախում ունի տասնամյակների ավանդույթներ և արցախցի մարզիկները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմիցս հասել են հաջողությունների, դարձել չեմպիոններ ու մրցանակակիրներ, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: