AM
19 Մարտ 2013 - 13:07 AMT

Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում Բաքվին դադարեցնել ազատությունների ճնշումը երկրում

Եվրախորհրդարանի երկու անդամ, Քաղկոմիտեի անդամները Ուլրիկե Լունաչեկն ու Վերներ Շուլցը նամակ են հղել Ադրբեջանի նախագահին, խորհրդարանի խոսնակին ու ԱԳ նախարարին՝ կոչ անելով դադարեցնել ազատությունների ճշնումը երկրում: «Մենք խորապես մտահոգված ենք հետևում վերջին քաղաքական իրադարձություններին՝ ընդդիմադիրների ձերբակալություններին, ՈԿԿ-ների գործունեության սահմանափակմանը, և նույնիսկ թրեյնինգների անցկացման արգելքին Ադրբեջանում»,-ասվում է ուղերձում:

2002թ. Ադրբեջանը միացել է Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիային: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին պահպանել եվրոպական չափանիշները մարդու իրավունքների ոլորտում, քաղաքական կամք դրսևորել ու առաջադեմ բարեփոխումներ կատարել խոսքի ու հավաքների ազատության ոլորտում, ինչը շատ կարևոր է առաջիկա ընտրությունների լույսի ներքո:

Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, խոսքի ու հավաքների և ԶԼՄ-ների ազատությունները Արևելյան գործընկերության ծրագրի հիմնական արժեքներն են, ոչ թե ուղղակի թղթի վրա գրված խոսքեր և պետք է կյանքի կոչվեն»,-ասվում է ուղերձում:

Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատար Նիիյլ Մույժնիեկսը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին պահպանել եվրոպական չափանիշները մարդու իրավունքների ոլորտում, հայտնում է «Թուրան» գործակալությունը: