AM
19 Մարտ 2013 - 13:24 AMT

Հռոմի պապը Սերժ Սարգսյանի հետ ավելի երկար է զրուցել, քան այլ նախագահների

Հռոմի պապ Ֆրանսիսկոս Առաջաինի գահակալության արարողությունից հետո նա հանդիպել է տարբեր երկրների նախագահների, այդ թվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ինչպես հայտնում է «Nouvelles d`Arménie»-ին, Հռոմի պապը Սերժ Սարգսյանի հետ ավելի երկար է զրուցել, քան այլ նախագահների:

Ուլիս Գոսսեն, որը ռեպորտաժ էր նախապատրաստել գահակալության արարողությունից BFM TV համար, նշել է, որ Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում քրիստոնեական աշխարհում, լինելով այն երկիրը, որն առաջինն է որպես պետական կրոն ընդունել քրիստոնեությունը: