AM
19 Հոկտեմբեր 2005 - 08:50 AMT

Ֆրեզնոյում կկանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

Ֆրեզնոյի քաղաքապետ Ալան Օթրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպման ժամանակ հաղորդել է, որ առաջիկայում քաղաքում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Քաղաքապետը Արամ Առաջինին է հանձնել քաղաքի խորհրդանշական բանալին: Բացի այդ, Ֆրեզնոյի Խաղաղօվկիանոսյան համալսարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդես է եկել դասախոսությամբ, որում անդրադարձել է ԱՄՆ-ում տարբեր մշակույթների խաղաղ գոյակցության մոդելին: Որպես անհանդուրժողականության առավել անմարդկային օրինակ Արամ Առաջինը նշել է Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից: Կաթողիկոսը ընդգծել է, որ քանի որ ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես հանդուրժողականության, մարդու իրավունքների եւ արդարության պաշտպան, Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը