WBO հայտարարել է մրցավարների կազմը գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ու Ռոբերտ Շտիգլիցի միջև մենամարտում: Ռինգի մրցավարը կլինի Մայքլ Օրտեգան (ԱՄՆ): Կողային մրցավարները կլինեն Սեզար Ռամոսը Պուերտո Ռիկոյից, Խոսե Իգնասիո Մարտինեսը (Իսպանիա) և Կլերկ Սամմարտինոն ԱՄՆ-ից: Ինչպես հայտնում է fightnews.com, WBO կողմից սուփերվայզերի դերում հանդես կգա Իստվան Կովաչը: Մենամարտը տեղի կունենա մարտի 23-ին գերմանական Մագդեբուրգում:






