AM
20 Մարտ 2013 - 07:40 AMT

Պետր Չեխ. Հավաքականում իմ 100-րդ խաղի համար լավագույն նվերը կլինի հաղթանակը Հայաստանի նկատմամբ

ԱԱ-2014 ընտրական փուլի մարտի 26-ին Երևանում կայանալիք հանդիպումը հայկական հավաքականի հետ կարող է հոբելյանական դառնալ Չեխիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխի համար: Դարպասապահը, որն այս պահի դրությամբ 98 խաղ է անցկացրել Չեխիայի հավաքականի կազմում, մարտի 22-ին նախ պետք է մասնակցի Դանիայի հետ խաղին:

Չեխերի դարպասապահը խոստովանել է, որ նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ 100 խաղի կմասնակցի: Չեխը նշել է, որ ճկույթի կոտրվածքը խանգարել է նրան մասնակցել ընկերական խաղին Թուրքիայի հետ, հակառակ դեպքում հոբելայանական խաղը տնային կլիներ՝ Դանիայի հետ մարտի 22-ին:

«Ափսոսում եմ այդ մասին, չէր որ տոնակատորությունը Հայաստանում այդքան մեծ չի լինի,-ասել է դարպասապահը չեխական ԶԼՄ-ներին:-Հիանալի կլիներ գերազանցել Կարելի արդյունքը, սակայն հոբելյանի համար լավագույն նվերը կլինի հաղթանակը Հայաստանի հանդեպ»: