AM
19 Հոկտեմբեր 2005 - 12:25 AMT

«Վաշինգտոն փոսթ».ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչի նամակը

Ամերիկյան «Վաշինգտոն փոսթ» թերթը հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանի նամակը` ի պատասխան նշված թերթի խմբագրի հոկտեմբերի 5-ին հրապարակված «Անկախ թեկնածուների զայրույթը Ադրբեջանի ընտրարշավում» նյութի: Ինչպես հաղորդել է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը, նամակում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի խորհրդարանական ընտրարշավում ելույթի ժամանակ Ֆիլիպ Քենիքոթը սխալ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական դրդապատճառները: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման դեմոկրատական ձգտման, Ադրբեջանը պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի, այլ ոչ թե Հայաստանի դեմ: Լեռնային Ղարաբաղը կարողացավ պատերազմն իր սահմաններից դուրս տանել` Ադրբեջանի վրա ճնշում գործադրել եւ 1994 թվականին զինադադարի պայմանագիր կնքել: Ոչ թե Հայաստանը, այլ Լեռնային Ղարաբաղն է այժմ վերահսկում Ադրբեջանի տարածքի 8 տոկոսը, այլ ոչ թե 16 տոկոսը: Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող բուֆերային գոտին նպաստում է տարածաշրջանում հարաբերական անդորրի պահպանմանը»: