Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ վերջին հավաքը Եվրոպայի առաջնությունից առաջ շատ լավ է անցել:
«Մեր ըմբիշները մարտական են տրամադրված և պատրաստ են ԵԱ-ին, մնացածը գորգը ցույց կտա»,-ասել է Ջուլֆալակյանը:
ԵԱ հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկում են մարտի 23-ին: Հայաստանի հավաքականի կազմում են Հարություն Հովհաննիսյանը (55 կգ ), Ալեքսան Միքայելյանը (60), Սասուն Համբարյանը (66 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74կգ), Արթուր Շահինյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ):
Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66կգ) դարձել է Եվրոպայի ոսկե մեդալակիր:






