AM
20 Մարտ 2013 - 12:39 AMT

2012 թվականին Արցախ է այցելել 15559 զբոսաշրջիկ 86 երկրից

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2007 թվականի 4.666 զբոսաշրջիկի փոխարեն 2012 թվականին Արցախ է այցելել 15559 զբոսաշրջիկ 86 երկրից: 2011թվականի համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 36.9 տոկոսով:

Զբոսաշրջիկների զգալի մասը՝ 49.5 տոկոսն Արցախ է այցելել Ռուսաստանի Դաշնությունից, 8.9 տոկոսը՝ ԱՄՆ-ից, 6.1 տոկոսը՝ Ֆրանսիայից, 3.5 տոկոսը՝ Իրանից: Այս մասին գրում է karabakh-open.info-ն: Զբոսաշրջությունը ճանաչելով որպես տնտեսության գերակա ճյուղ` պետությունը վերջին տարիներին աջակցել է զբոսաշրջային գործունեությանը: Դրա առաջնային ուղղությունների զարգացման համար ստեղծվել են բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմաններ: Իրականացված քաղաքականության արդյունքները երկար սպասեցնել չտվեցին: