AM
20 Հոկտեմբեր 2005 - 08:16 AMT

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-25 Վաշինգտոնում

Հոկտեմբերի 24-25 Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այդ մասի հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրա խոսքերով, միջնորդներին անհրաժեշտ է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը: «Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մենք շատ լուրջ մոտեցում ենք զգում երկու կողմերից», – նշել է Կասպշիկը, ընդգծելով, որ համաձայն չէ բանակցային գործընթացի դանդաղեցման մասին արտահայտությունների հետ: Նա հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների Լյուբլյանայում կայանալիք բանակցություններին, «որոնք նույնպես մեծ նշանակություն ունեն»: