AM
21 Մարտ 2013 - 08:23 AMT

gerüchteticker.com. «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին

Ինչպես հայտնում է gerüchteticker.com-ը, իսպանական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և բրազիլացի Նեյմար Յակոբին:

Մխիթարյանի համար ակումբը պատրաստ է վճարել Դոնեցկի թիմին 25 մլն եվրո:

Երեկ ուսանողների հետ հանդիպմանը կիսապաշտպանը հայտարարել է, որ ամռանը կցանկանար տեղափոխվել որևէ եվրոպական թոփ-ակումբ: «Շախտյորի» հետ Մխիթարյանի պայմանագիրը գործում է մինչև 2015թ. ամառը: